Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայի մեջ պետականության, հայրենիքի զգացողության «չիպը» բացակայում է, չկա

Հայի մեջ պետականության, հայրենիքի զգացողության «չիպը» բացակայում է, չկա
10.03.2025 | 06:19

Շատերը դժգոհում են, որ հայությունն իր ձայնը չի բարձրացնում Սիրիայում կատարվող ցեղասպանության դեմ, չի դատապարտում կատարվող ոճրագործությունը։

Կարդում եմ այս կարգի գրառումներն ու զարմանում։ Բայց ախր այդ նույն հայությունը ձայն չի հանել, երբ շրջափակել, պաշարել էին Արցախը։ Լռել է, երբ ստորաբար, դավաճանաբար ծախել են Արցախը` իրենց հայրենակիցներին ստիպել լքել բազմահազարամյա հայրենի երկիրը, որի ժողովրդի անվտանգության երաշխավորն էր ՀՀ-ն։

Համոզված եմ, որ Երևանից ձայն-ծպտուն չի լսվելու, եթե վաղը թշնամին զավթի Մեղրին, Սյունիքը կամ Գեղարքունիքը, որովհետև հայի մեջ պետականության, հայրենիքի զգացողության «չիպը» բացակայում է, չկա։ Էլ ու՞ր մնաց իրենից շատ ավելի հեռու Սիրիայում կատարվածի համար ցավի ու բողոքի, երբ իր իսկ ունեցածին, սեփականին տիրություն չի անում, թքած ունի իր երկրի ճակատագրի, իր երեխաների ապագայի վրա։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ